ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Փաշինյանի «շնորհիվ»

Փաշինյանի «շնորհիվ»
21.07.2024 | 23:31

Իսկ իրականում նման ծանր վիճակի մեջ հայտնվեցինք, որովհետև Փաշինյանի գերխնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ Ռուսաստանին Հայաստանից հեռացնելը:

Փաշինյանի «շնորհիվ» հայտնվեցինք մի իրավիճակում, երբ լրիվ անպաշտպան ու մենակ մնացինք ագրեսիվ Ադրբեջանի դեմ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ